«Հրապարակ»․ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում
««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։
Սակայն ԲՀԿ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրություններում հնարավոր է նախորդ տարիների պատկերը չկրկնվի, ոչ միայն այն պատճառով, որ ավելի ռադիկալ ուժեր են մրցում, և ընտրությունների բնույթն է տարբեր, այլև Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի պատճառով մեծ կորուստ են ունեցել։ Նովոյի որդին՝ Քաջիկ Գևորգյանը, ԲՀԿ ցուցակում է, սակայն ամիսներ առաջ մեծ որդին՝ Արտակը, տհաճ միջադեպ է ունեցել Հոկտեմբերի համայնքապետի հետ, և 5 հազար ընտրող ունեցող գյուղի ղեկավարը որտեղ նստում՝ երդվում է, որ ԲՀԿ-ն իր գյուղից ձայն չի տանելու»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։