«Փաստ»․ Ընդդիմությունը հաղթում է գործող իշխանությանը․ Նիկոլ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է
««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է. Փաշինյանը պարզապես «պատեպատ» է տալիս պատասխանատուներին: Բանն այն է, որ նրան մեծապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հանրահավաքին փաստացի աչքերի առջև նույն դեմքերն են, որոնց, որպես «շրջիկ մասնակիցներ», իրենց հետ պտտում են, բայց նույնիսկ այդ պարագայում ակնկալվող մարդաքանակը ոչ մի կերպ հավաքել չի ստացվում: Նիկոլ Փաշինյանը հատկապես զայրացել է Գյումրիի ու Վանաձորի հանդիպումներից հետո: Այս ամենի հետ հուսահատության աստիճան պոռթկումների պատճառ են դառնում սոցիոլոգիական հարցումները:
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, ՔՊԿ-ի «կլոն» կամ սատելիտ 2-3 «միավորները» որևէ շանս չունեն խորհրդարան անցնելու, ինչը հաստատում է նաև նշյալ հարցումը: Ըստ այդմ, իշխող քաղաքական ուժը կորցրել է վերարտադրվելու բոլոր շանսերը, փոխարենը առարկայական են դարձել ընդդիմության՝ հենց առաջին փուլով կոալիցիա կազմելու միջոցով իշխանություն ստանալու հնարավորությունները: Ի դեպ, մեր տեղեկություններով, հատուկ ծառայությունների կողմից անցկացվող հարցումներն առավել անմխիթարական են իշխանության համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։