Այս պահի դրությամբ Կառավարությունը ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից տարհանելու մտադրություն չունի. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարցուպատասխանը՝ ստորև.
-Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:
-Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։
-Ինչպիսի՞ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։
-Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։
-Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։
-Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Tert.am