Տպավորություն է, որ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ նախագահներն անզիջում պայքարի են դուրս եկել ինչպես իշխանության, այնպես էլ միմյանց դեմ։ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է մտել պայքարի մեջ, քանի որ գլխավորում է դաշինքի ցուցակը, իսկ Սերժ Սարգսյանը վերջին օրերին է կտրուկ ակտիվացել՝ հարուցելով շատերի զարմանքը։

Քոչարյանականների ճամբարում քննարկում են, որ Սերժ Սարգսյանին զայրացրել է Քոչարյանի մեսիջը, երբ Աշտարակում հայտարարեց, թե իշխանության գալով՝ դեռ պետք է պարզի՝ այդ ինչպես ստացվեց, որ 10 հոգով Գյումրիից քայլելով եկան Երեւան եւ հեղափոխություն արին։ Հաջորդ օրվանից Սերժ Սարգսյանն անձամբ սկսեց մասնակցել քարոզարշավին՝ անխնա քննադատելով Նիկոլ Փաշինյանին։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն