Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույցում քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջը:
Նշվում է, որ հունվարի 7-ին հեռախոսազրույց է անցկացվել նաև Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Բելառուսի նախագահի կայքէջը նշում է, որ Փաշինյանի և Պուտինի հետ Լուկաշենկոյի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: «Զրույցի ընթացքում երկրների առաջնորդները շեշտել են, որ գլխավոր խնդիրներից մեկը Ղազախստանի տարածք դրսից հանցավոր խմբավորումների ներթափանցումը թույլ չտալն է, որպեսզի իրենք՝ ղազախստանցիները, այս երկրի ժողովուրդը, ինքնուրույն կարողանան լուծել ներքին խնդիրները«, – նշում է Բելառուսի նախագահի կայքէջը:
168.am