Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փակենք ղազախական թեման՝ շնորհավորելով Տոկաևին փշոտ հեղաշրջման արդյունքում Նազարբաևի և նրա 30–ամյա կլանին վերջնականապես իշխանությունից հեռացնելու կապակցությամբ:

Նախորդ գրառմանս մեջ նշել էի, որ «հետաքրքիր հեղափոխության» տեխնոլոգիաների գործիքակազմ եմ դիտարկում:

Արդյունքում ծեր ակսակալին լավ քողարկված հեղաշրջմամբ փոխարինում է new ակսակալ Տոկաևը իր սինգապուրյան ավտորիտարիզմի քաղաքական փորձով:

«Մերժիր Նազարբաևին» օպերացիան Տոկաևը իրականացրեց փայլուն, խաղալով հակասությունների վրա և դրանք օգտագործեց ի նպաստ իր սեփական քաղաքական շահերի:

Վերջին ակորդը դարձավ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովի ձերբակալությունը պետական դավաճանության կասկածանքով, ով Նազարբաևի իշխանոթյան երաշխավորն էր:

Ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ Ռուսաստանը Ղազախստան Նազարբաևի իշխանության համար խաղապահներ չեն ուղարկել:

Այս ուժերը նոր ստատուս քվոյի պահպանման համար են՝ ի դեմս Տոկաևի: Գործում է Король умер. Да здравствует король! տարբերակը лишь бы он был нашим

Հ.Գ. Իրական քաղաքականության մեջ ամեն բան որոշում է ճիշտ հաշվարկն ու քաղաքական խորամանկությունը, իսկ մնացածը արդեն դրամատուրգիայի հարց է»:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն