ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2021 թվականի դեկտեմեբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ արձանագրվել է, որ. <<Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք:>>:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը <<ակնկալում է>> այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄ:

Նիկոլ Փաշինյանի նախկինում տարածած հայտարարությունները թեև փաստում են, որ Հայաստանը ՉԷՐ ԴԻՄԵԼ 4-րդ հոդվածի հիմքով, սակայն հաշվի առնելով հայտարարությունը, որ հենց Հայաստանը ու այս իշխանությունը <<աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները>> առաջացել է փաստացի նոր հանգամանք: Հետևաբար հիմք ընդունելով, որ Հայաստանի դեմ ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան և մեր սուվերեն տարածքի օկուպացիան մինչ օրս առկա է, ակնկալում եմ նույն Հայաստանի պաշտոնյաների գործողությունները (դիմումը) ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով: Այս լեգիտիմ ակնկալիքը ունի բացառիկ հանրային պահանջ»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն