Կուզեի՞, որ տանկերով անցնեին այդ մարդկանց վրայով. միանշանակ՝ ոչ. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2018-ի ապրիլի 23-ին եկա դիմումս գրեցի, ոտքով իջա Բաղրամյանով, քայլեցի կենտրոնով։ Ամենուր տոնախմբություն էր, մարդիկ շամպայնով, բարձր երաժշտությամբ, երգ ու պարով հաղթանակ էին տոնում։ Երջանիկ, ժպիտներով, մասսայական ցնծություն էր փողոցներում։
Հիմա շատերը մոռացել են, հարցնում են, ինչի չկանգնացրեցին, ուժ չկիրառեցին՞: Ես շատ լավ հիշում եմ 2018-ի ապրիլը, մթնոլորտը, տեխնոլոգիաները, սաբոտաժները։ Ցավոք, ամբողջ պատկերն եմ հիշում։ Ու ամենաշատը վախացնում էին ծանոթներս, որոնք ինչ-որ պահի կորցրեցին ադեկվատություն, արժեհամակարգ, մարդկային կեցվածք։ Նենց պոտոկով էր գալիս էդ ագրեսիվ ատելությունը, սարսափելի էր։
Արդյոք ես կուզեի, որ իրենց հանդեպ ուժ կիրառեն ու վնասեն՞: Միանշանակ՝ ոչ։ Ու անիմաստ ա հիմա ասել այ մենք զգուշացնում էինք, այ որ ասում էինք։ Էյֆորիայի մեջ մարդիկ չէին լսում, չէին ընկալում մեկ ա։
Հիմա պատկերը փոխվել ա նաև այն պատճառով, որ էդ վտանգավոր մթնոլորտում շատերը չդադարեցին խոսել դիմացինի հետ։ Հիմա մենք անհամեմատ ավելի շատ ենք ու դա նաև մարդկանց սեփական սխալները ընդունելու քաջություն ունենալու արդյունք ա։ Ես էդ մարդկանց հարգում եմ։ Բայց կուզեի, որ տանկերով անցնեին այդ մարդկանց վրայով՞: Միանշանակ՝ ոչ»։
Hraparak.am