Ռուսական բանակը լայնածավալ հարձակում է գործել Խերոսնի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ
Անցած գիշեր Ռուսաստանի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերին, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 16 մարդ։
Ուկրաինական լրատվամիջոցներին հղում անելով՝ հաղորդում է, որ այս մասին հայտարարել են տարածաշրջանային ռազմական վարչակազմերի ղեկավարները։
Դնեպրոպետրովսկի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ հարվածների հետևանքով վիրավորվել է երեք մարդ։
«Դնեպրում վնասվել է վարչական շենք և բազմահարկ շենք։ Վիրավորվել է երեք մարդ», - գրել է նա Telegram-ում։
Միևնույն ժամանակ, Խերսոնի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հարձակումների հետևանքով մեկ մահվան և 13 վիրավորի մասին։
Զապորոժիեի ղեկավար Իվան Ֆեդորովը նշել է, որ Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































