Մայիսի վերջին Չավուշօղլուն կմեկնի Աթենք և կհանդիպի Հունաստանի ԱԳ նախարարի հետ
Այս ամսվա վերջին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այցով կլինի Աթենքում և մայիսի 31-ին կհանդիպի իր հույն գործընկերոջ հետ, հայտնում է Greek City Times թերթը։
Թուրքիայի ԱԳ նախարարը մայիսի 31-ին հանդիպելու է Նիկոս Դենդիասի հետ։ Թուրքական Yeni Şafak լրատվամիջոցի համաձայն՝ Անկարայում երկու նախարարների միջև նկատված լարվածությունը «Աթենքում այլևս չի լինի»:
Նշվում է, որ Դենդիաս-Չավուշօղլու հանդիպումը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք հանդիպման նախապատրաստություն կլինի։
Նյութը՝ Tert.am