Հարևան Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան 22 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարության տվյալները։

Համավարակից ի վեր Վրաստանում մահացել է 5 034 մարդ։ Համեմատության համար նշենք, որ համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5575 կորոնավիրուսով հիվանդ։

Թեստավորման արդյունքում Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 794 նոր վարակակիր։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում արձանագրվել է 353 443 կորոնավիրուսի դեպք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն