Հյուսիսային Կորեայում մտադիր են բարձրացնել երկրի պաշտպանունակությունը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է եղել Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական զինվորական կոմիտեի նիստին, որտեղ քննարկվել են պաշտպանունակության բարձրացման հարցերը Կորեական թերակղզու շուրջ տիրող իրավիճակի ֆոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ընդլայնված կազմով նիստում ձեւակերպվել են զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացման եւ նոր շրջադարձի ապահովման կարեւոր խնդիրները ազգային պաշտպանության ընդհանուր աշխատանքում՝ Կորեական թերակղզու շուրջ արագ փոփոխվող իրավիճակի պահանջներին համապատասխան»,- նշվում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրությունում։
Կոնկրետ տեղեկություններ առաջադրված խնդիրների բովանդակության մասին գործակալությունը չի նշում։