«Արարատ-73»-ի լեգենդ Նիկոլայ Ղազարյանը տոնում է ծննդյան 75-ամյակը
Հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը նշում է ծննդյան 75-ամյակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 11-ին ծննդյան 75-րդ տարեդարձն է նշում«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:
Նիկոլայ Ղազարյանը ԽՍՀՄ սպորտի վարպետ է, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն,1973 ու 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր, 1971 և 1976 թվականների ԽՍՀՄ արծաթե մեդալակիր: Նիկոլայ Ղազարյանը նաև եղել է ՀՖՖ առաջին նախագահը: Նա Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ է:
«Արարատ-73»-ի 40-ամյակի կապակցության «Արմենպրես»-ի հեղինակային նախագծի շրջանակներում հարցազրույց ունեցավ Նիկոլայ Ղազարյանի հետ: Հարցազրույցն այստեղ:
Armenpress.am