Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել։ Այս մասին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Զինծառայողները գործնական թռիչքներ և վայրէջքներ են կատարում ձյունածածկ հատվածներում։ Կատարում են նաև տեղանքի հետախուզում, պայմանական հակառակորդի օբյեկտների որոնում և որոշում՝ կիրառելով նաև նավիգացիոն սարքեր։

Ուղղաթիռների անձնակազմերն ինքնուրույն թռիչքների ընթացքում կատարում են վայրէջքներ՝ Ալագյազի բարձրլեռնային հատվածներում։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն