Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արախչիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիեննա՝ շարունակելու բանակցությունները միջուկայի գործարքի շուրջ: Այս մասին իր «Տելեգրամ»-ալիքում գրել է Արախչին:

Նա տեղեկացրել է նաև, որ համատեղ հանձնաժողովի նիստը կսկսվի հունիսի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին:

Վիեննայում ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի և միջազգային հնգյակի՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի նիստերը՝ հանուն Իրանի միջուկային ծրագրի Համատեղ գործողությունների համընդհանուր ծրագրի իրականացման: Դա ենթադրում է ամերիկյան պատժամիջոցների վերացում, ԱՄՆ վերադարձը գործարքին և Իրանի կողմից միջուկային պարտավորությունների իրականացում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն