Պաղեստինցի դեռահասը սպանվել է բախումների հետեւանքով, բողոքի ակցիայի ժամանակ
Իսրայելցի զինվորները կրակել են պաղեստինցի դեռահասի վրա, եւս վեց մարդ վիրավորվել է իսրայելցի զինվորականների կողմից պաղեստինցիների բողոքի ակցիան ցրելու ժամանակ, տեղեկացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, հաղորդում է ВВС-ն։ bbc.com/news/world-middle-east-57446157
Հրապարակման համաձայն՝ 15-ամյա Մոհամեդ Համայելը զոհվել է բախումների ժամանակ, որոնք հաջորդել էին Նաբլուս քաղաքից ոչ հեռու հրեական բնակավայրի կառուցման հետ կապված բողոքի ակցիային։
Իսրայելական բանակը ուժ է կիրառել՝ հայտարարելով, որ անկարգություններ են սկսվել, եւ զինվորների կյանքը վտանգի մեջ էր։ «Խռովարարները ավտոդողեր էին այրում, քարեր նետում եւ պայթուցիկներ նետում տեղում գտնվող զինվորների վրա՝ նրանց կյանքը վտանգի ենթարկելով»,- ասել է իսրայելցի զինվորականների ներկայացուցիչը,- «զորքերը պատասխանել են անկարգությունների ցրման միջոցներով եւ կրակ են բացել անկարգությունների մասնակիցների դեմ»։
Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի եւ Գազայում գրոհայինների պաղեստինյան խմբավորումների միջեւ 11-օրյա հակամարտությունից մի քանի շաբաթ հետո։ ՄԱԿ տվյալներով՝ Գազայում սպանվել է մոտ 256 մարդ, իսկ Իսրայելում՝ 13։