ԻԻՀ նախագահը գոհ է կորոնավիրուսի առաջացրած խնդիրների լուծման ընթացքից
Իրանի նախագահ Հասան Ռոհանին գոհ է կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրների լուծման ընթացքից։ Այս մասին նա ասել է այսօր՝ հունիսի 12-ին, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնի նիստի ժամանակ։
Ռոհանին հանգամանալիորեն ներկայացրել է այն միջոցներն ու ջանքերը, որոնք ձեռնարկվել են Իրանում COVID-19-ի համավարակի դեմ պայքարում 2020թ. փետրվարին դրա բռնկման պահից։ Նա ասել է, որ Իրանը կարողացել է ապահովել ինքնուրույնություն անհրաժեշտ բուժսարքավորումների արտադրությունում՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար, եւ համապատասխան բուժհաստատությունների պակաս չունի։
Նախագահը նաեւ նշել է, որ Իրանն սկսել է կորոնավիրուսի պատվաստանյութ գնել միայն այն բանից հետո, երբ համոզվել է դրա անվտանգության մեջ։ Ռոհանին հայտարարել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը պատվաստանյութի անհրաժեշտ քանակություն ապահովելու համար։ «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի արագացնենք պատվաստման գործընթացը Պատվաստման ազգային փաստաղթին համապատասխան, կամ ի հաշիվ ներմուծման, կամ տեղական արտադրության»,- ավելացրել է Ռոհանին։
Չնայած լուրջ պատժամիջոցներին՝ կատարվել է աշխատանքի մեծ ծավալ համավարակի դեմ պայքարում, այդ աշխատանքի արդյունքները արժանի են գովեստի, ամփոփել է նա։