Դե, բնականաբար, չեմ համարում, որ լավ որոշում էր։ Լավ որոշում չէր։ Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը՝ 2019-ի մայիսի ավարտին Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերի և ելքերի շրջափակման կոչին, դրա իրավաչափությանն անդրադառնալով։

«Որևէ խնդիր չեմ տեսնում դրան անդրադարձ կատարելու, հատկապես երբ դրանք ՄԻՊ զեկույցներում էլ են արձանագրվել»,-ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ 2019-ի մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել փակել դատարանների մուտքերն ու ելքերը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն