Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 50 տարի պատրաստվում էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փսակին ասել է, որ Բայդենը «հստակ գիտի` ինչ սպասել» Պուտինից: «Նրա կարծիքով` այս հանդիպումը ոչ թե վստահության եւ բարեկամության մասին է, այլ` հասկանալու, թե որտեղ է հնարավոր ընդհանուր կետեր գտնել: Լինել ուղղամիտ եւ ճշգրիտ այն ոլորտներում, որտեղ մենք մտահոգություններ ունենք»,- բացատրել է նա:

Խոսնակը պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահը նախկինում եւս աշխատել է իր ռուս գործընկերոջ հետ, ուստի նա երկար տարիների փորձ ունի: Մեկնաբանելով Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենի այն խոսքերը, որ իր ամուսինը «չափազանց պատրաստ է» Պուտինի հետ հանդիպմանը, Փսակին պատասխանել է, որ «նա դրան պատրաստվում է 50 տարի»:

Պուտին-Բայդեն գագաթնաժողովը կկայանա հունիսի 16-ին Ժնեւ քաղաքում գտնվող Լա Գրանժ վիլայում: Երկու երկրների ղեկավարների համատեղ միջոցառումը կլինի առաջինը Բայդենի պաշտոնավարումից ի վեր: Պուտինի` Ժնեւ կատարելիք այցը Ռուսաստանի նախագահի առաջին արտասահմանյան այցը կդառնա 2020 թվականի հունվարից ի վեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն