Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. կողմերն անդրադարձել են վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքներին
Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հանդիպմանը քննարկվել են երկրի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները:
Անդրադարձ է եղել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքներին եւ ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը:
Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ՝ ընդգծելով վերջինիս կարեւորությունը միջազգային հարաբերությունների զարգացման գործում:
Tert.am