Կոռուպցիայի դեմ պայքարը դարձավ անարդյունավետ, վերածվեց քաղաքական գործիքի, և այսօր ՀՀ –ում կարող ենք խոսել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ այդ պայքարի իմիտացիայի մասին։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում և քննչական և քրեական հետապնդման մարմիններում պետք է փոխվեն քաղաքական նշանակումների ընթացակարգերը, պետք է բացառվեն քաղաքական նշանակումները։ Այսօր կոռուպցիայի կանխարգելման մարմնի նշանակումը քաղաքական  է, այդ պատճառով նույնիսկ բուռն ցանկության դեպքում չեն կարող պատշաճ իրականացնել իրենց գործառույթը»,–ասաց նա։


Արփինե Հովհաննիսյանը ակնհայտ համարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քաղաքականացված, ընտրանքային մոտեցումը՝ կոնկրետ քաղաքական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

«Մենք առաջարկում ենք արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, որը նշանակում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների թվաքանակի արհեստական ավելացում, այլ նշանակում է որակի բարձրացում՝ քաղաքական նշանակումների բացառմամբ և քաղաքական կամքի հստակ ուրվագծման միջոցով։ Մենք առաջարկում ենք մարդակենտրոն վարչարարություն»,– ասաց նա և նշեց, որ դա նշանակում է մարդկանց քաշքշուկների մեջ չգցել։


Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են նաև արդարադատության մատչելիություն, որը նշանակում է դատավորների թվի, դատական ծառայողների թվի ավելացում, որը հնարավորություն կտա քաղաքացուն դատարանում փնտրել արդարացի լուծում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն