«Հայաստան» դաշինքը գալիս է, որպեսզի կառուցի ուժեղ Հայաստան: Այս մասին Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահին հանրահավաքի մասնակիցները «Հերոս» վանկարկումներով դիմավորեցին։

«Ես սա որպես ավանս եմ ընդունում: Գիտակցելով, որ ինչպես իմ, այնպես էլ դաշինքի պատասխանատվությունը չափազանց մեծ է»,- նշեց նախկին նախագահը:

Նա արձանագրեց, որ ժողովրդի մի մասը շարունակում է վստահել քաղաքական ուժին, որը ձախողել է ամեն ինչ: «Չկա մի ոլորտ, որը նրանք ձախողած չլինեն: Մեր պարտքն է համոզել բոլորին, որ այն քաղաքական ուժը, որը ամեն ինչ ձախողել է, չի կատարել ոչ մի խոստում, չունի բարոյական իրավունք անգամ մասնակցելու ընտրություններին»,- ընդգծեց նախկին նախագահը:

««Հայաստան» դաշինքը գալիս է, որպեսզի կառուցի ուժեղ Հայաստան: Ապահովի տնտեսական աճ, բարելավի կյանքը, մեր երկիրը ազատի ապատրիդներից: Բոլորս միասին հունիսի 20-ին դեպի ուժեղ Հայաստան: Ամեն ինչ լավ կլինի»,- եզրափակեց Քոչարյանը՝ հանրահավաքի մասնակիցների հետ մի քանի անգամ կրկնելով «Հայաստա՛ն»:

Չնայած, որ ուշանում էր հաջորդ հանդիպմանը, Ռոբերտ Քոչարյանը զրուցեց համայնքի բնակիչների հետ եւ ստորագրեց գրքերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն