Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Fiat-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. կա 7 վիրավոր
Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 02:30-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչներ, 33-ամյա Էմիլ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի եւ 35-ամյա Միքայել Մուրադյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Է. Միրզոյանի ուղեւոր, Երեւանի բնակիչ, 30-ամյա Մ. Ս.-ն Fiat-ի վարորդ Մ. Մուրադյանն ու նրա ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 33-ամյա Գոռ Հ.-ն, 36-ամյա Մ. Ղ.-ն, 40-ամյա Հ. Հ.-ն, 21-ամյա Հ. Ք.-ն, 33-ամյա Մ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթեւեկելի գոտուց, իսկ Fiat-ը գլխիվայր շրջվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: