Համազգային դիմադրության ձևավորումն այլընտրանք չունի. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ , Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել մեր ընկերների և համակիրների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Խոսել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների և ներքաղաքական հարցերի մասին։
Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձևավորման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը:
Սիրելի հայրենակիցներ.
առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում: Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի»-գրել է Ի. Սաղաթելյանը:
Armeniatoday.news