«Նորմանդական քառյակը» քաղխորհրդականների հանդիպում է պատրաստում հունվարի վերջին-փետրվարի սկզբին
«Նորմանդական քառյակի» քաղխորհրդականները կարող են կրկին հանդիպում ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է տեղեկացված աղբյուրը:
«Բոլոր կողմերն անցկացնում են ներկայացուցիչների («Նորմանդական քառյակh» քաղխորհրդականների) նոր հանդիպման նախապատրաստում: Խոսքը հունվարի վերջի-փետրվարի սկզբի մասին է»,-ասել է զրուցակիցը: Հանդիպման անցկացման վայրը դեռ չի հաստատվել:
«Օրակարգում հակամարտության կարգավորման գոյություն ունեցող քաղաքական մեխանիզմների իմպլիմենտացիայի պայմանների քննարկումն է: Նոր կամ այլընտրանքային մեխանիզմներն այլևս չեն քննարկվում»,-ասել է աղբյուրը:
Անցած շաբաթ հանդիպման նախապատրաստման մասին հաղորդել էին մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին:
«Նորմանդական քառյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար: 2015-2016 թվականներին կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման գծի և սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել է Մինսկի համաձայնագրերի ստորագրման:
Tert.am