Նոր տեսակի կորոնավիրուսային ախտահարման եւս 13 հազար 721 հազար դեպք է Ռուսաստանում հայտնաբերվել մեկ օրում: Այդ մասին հաղորդել է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Նախօրյակին ՌԴ-ում կորոնավիրուսով նոր հիվանդացածների թիվը հասել է փետրվարի կեսերից ի վեր առավելագույն մակարդակի, հայտնաբերվել է 14 հազար 723 դեպք. դա հազարով ավելի է, քան հայտնաբերվել է ըստ հունիսի 14-ի տվյալների:

Համաճարակաբանները հայտարարում են, որ ՌԴ-ում ներկայում առկա է հիվանդացության սեզոնային աճ, եւ օրական տատանումները նորմալ են կայունացման ժամանակաշրջանում, որը երկիրը մտել է գարնանը: Մեկ օրում երկրում մահացել է 371 մարդ, COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 126 հազար 801-ի: Ապաքինվել եւ դուրս է գրվել 4,8 մլն հիվանդ, այդ թվում՝ 8312-ը՝ անցած օրվա ընթացքում:

Նոր էպիզոդներ են հայտնաբերվել ՌԴ-ի 84 տարածաշրջաններում: Մոսկվայում արձանագրվել է 6590 նոր դեպք: Նրան հաջորդում է Մոսկվայի մարզը, որտեղ գրանցվել է 1043 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 865 դեպք: Առավել քիչ թվով ախտահարվածներ են գրանցվել Մագադանի մարզում եւ Նենեցական ինքնավար մարզում՝ չորսական: Չուկոտկայի ինքնավար մարզում հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել:

Ընդամենը Ռուսաստանում 2020 թվականի մարտի 2-ից, երբ հայտնաբերվել է հիվանդության առաջին դեպքը, գրանցվել է կորոնավիրուսային ախտահարման 5 միլիոն 222 հազար 408 դեպք: Այդ ցուցանիշով ՌԴ-ն վեցերորդ տեղում է մնում ԱՄՆ-ից (33,46 մլն), Հնդկաստանից (29,51 մլն), Բրազիլիայից (17,41 մլն), Ֆրանսիայից (5,8 մլն) եւ Թուրքիայից (5,33 մլն) հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն