Հնարավոր է նաև ուստանողներին պատվաստեն, որովհետև իրենց երազանքը դա է, ուղղակի ուսանողությունից վախ կա, որովհետև մենք՝ մեծահասակներս, մի քիչ ավելի պասիվ ենք, իսկ ուսանողության մոտ այդպես չէ։ Եթե ուսանողության իրավունքները ոտնահարվեն, նրանք շատ արագ ոտքի կկանգնեն։ Այս մասին քիչ առաջ Առողջապահության նախարարության շենքի մոտ մեկնարկած հերթական բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։  Նշենք, որ ակցիան նախաձեռնել է «Ազատ կամք» նախաձեռնությունը։

«Հիմա փաստորեն բոլորի իրավունքները փորձում են սահմանափակել՝ բացի ուսանողներից, բայց , կրկնում եմ, վերջում անպայման փորձելու են նաև անցնել ուսանողներին։ Իրականում խնդիրը դրա մեջ չէ, խնդիրն այն է ,որ մեզ բաժանել են պատվաստվածների ու չպատվաստվածների։ Այսօր չպատվաստված մարդը պատվաստվածին այլ աչքերով է նայում ու հակառակը։ Սա խտրական քաղաքականություն է, մեզ բաժանել են։ Ասեմ ավելին, որ հետո, երբ արդեն պատվասվածների թիվը մեծանա, իրենք նաև նրանցից են ուզելու ՊՇՌ թեստեր։ Եթե մենք լռենք, վերջում մեզ բոլորիս սահմանափակելու են, հետո անցնեն նաև երեխաներին»,- ասաց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն