Ամռանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, «Հայաստան» դաշինքը հատկանշական ֆոտոշարք էր հրապարակել, որում քաղաքական ուժի ներկակացուցիչները սև և սպիտակ ֆիլտրով էին։

Այս ֆոտոշարքը շատ քննարկվեց, և ոչ միանշանակ ընդունվեց հասարակության կողմից։ Շատերը քննադատեցին՝  նշելով, որ այսկերպ ընդդիմադիր ուժը առաջ է տանում իշխանության՝ «սևերի և սպիտակների» թեզը։ Ինչպես նաև՝ հասարակության կողմից այս «էլիտար» ֆոտոշարքը վախ առաջացրեց, ժողովուրդի մոտ սպիտակ վերնաշապիկները վատ ասոցիացիաներ էին առաջացրել, և վստահություն ամրացավ, որ այս օսլայած վերնաշապիկներով պաշտոնյաները գալիս են կրկին իրենց թալանելու։

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ այս ֆոտոշարքի համար Հայաստան է հրավիրվել բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելի լուսանկարիչը։ Նրան կարողացել են գտնել Ռոբերտ Քոչարյանի կրտսեր հարս, երգչուհի Սիրուշոյի կապերի միջոցով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս ֆոտոշարքի համար 100 հազար դոլարից ավել գումար է ծախսվել։ 

Տեղեկությունը փորձեցինք ճշտել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանից, ով ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։

«Դա քարոզարշավի ժամանակ է եղել, և շատ արագ է ամեն ինչ իրականացել։ Մի 10 րոպե է տևել»,- ասաց Խամոյանը։

Հարցին՝ արդյոք լուսանկարիչը հայերեն էր խոսում, թե ոչ, Խամոյանը պատասխանեց, որ չի ֆիքսել։


















ArmDaily.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն