Ռուս խաղաղապահներն ապահովել են 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի խաղաղապահներն ապահովել են ավելի քան 100 ուխտավորի անվտանգ այցն Ամարաս վանական համալիր, որը տեղակայված է սահմանազատման գծի մոտակայքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ստեփանակերտից պատարագի մասնակցլեու համար վանական համալիր ուխտավորները մեկնել են БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով՝ խաղաղապահների ուղեկցությամբ:
Ինչպես նշել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Օրլովը, խաղաղապահներն այցից առաջ մեկ օրվա ընթացքում ստուգումներ ե իրականացնում պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Tert.am