Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոնում է հիմնադրման 30-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այսօր՝ hունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը:

Այս առթիվ ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում ենք 30 տարիների ընթացքում ՀՖՖ-ի հետ առնչություն ունեցած բոլոր մարդկանց, նախկին և ներկա աշխատակիցներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին և շահառուներին այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ: Բոլոր ֆուտբոլասերներին մաղթում ենք բազմաթիվ հաղթանակներ և վառ ֆուտբոլային պահեր։ 30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասին կհայտնենք լրացուցիչ: Մինչ այդ ներկայացնում ենք ՀՖՖ տարբերանշանի վերաբրենդավորված տարբերակը, որը կօգտագործվի ամբողջ տարվա ընթացքում կայանալիք միջոցառումների և մեդիա ակտիվությունների շրջանակում»:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն