Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ–ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:

Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից, համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին , Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

ՀԱՕԿ-ից հիշեցնում են, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն