Այդ ձայնագրությունը եղել է պատերազմի օրերին, ինձ այդ թեման չի հետաքրքրում, անգամ քննարկում չենք ունեցել. Ալեն Սիմոնյան
Այդ ձայնագրությունը եղել է պատերազմի օրերին, եւ մենք դրա հետ կապված նույնիսկ քննարկում չենք ունեցել: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզում քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՏԿԵ նախարար Սուեն Պապիկյանի եւ Էջմիածնի քաղաքապետ։ Դիանա Գասպարյանի միջեւ խոսակցության ձայնագրությանը, որտեղ վերջինս ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ նրա նյարդերը չեն դիմանում:
«Անկեղծ ասած, ահավոր մեկ է թե ձայնագրությունը հրապարակողը, թե ընդհանրապես այդ թեման: Ոչ մեկին այդ թեման չի հետաքրքրում, ով տարածել է, իրեն է հետաքրքրում: Ում հետաքրքրում է, թող հետաքրքրի, մեզ չի հետաքրքրում, նույնիսկ չենք քննարկել»,-ասաց նա:
Հարցին, թե այդ թեմայով խոսե՞լ է Դիանա Գասպարյանի հետ, Ալեն ՍԻմոնյանն արձագանքեց. «Դիանա Գասպարյանը երեկ մեզ հետ քայլերթի էր»: