Վարդան Մինասյանը մոտ է եղել Տարազ վերադառնալուն
Վարդան Մինասյանը մոտ է եղել ղազախական «Տարազ» վերադառնալուն, սակայն հստակ պատճառով վերադարձը չի կայացել։ Այս մասին հաղորդում է Meta-ratings.kz-ը։
Նշվում է, որ «Տարազի» նոր սեփականատեր Ժանդոս Ահմետովը ցանկացել է Մինասյանին տեսնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն նահանգի ակիմ (նահանգապետ) Բերդիբեկ Սապարբաևը թույլ չի տվել։
Ըստ աղբյուրի՝ պատճառը բյուջեի սղության մեջ է։ Նահանգապետն ավելի նպատակահարմար է գտել մարզչի պաշտոնում նշանակել ակումբի նախկին ֆուտբոլիստ Նուրկեն Մազբաևին։
Tert.am