Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ինչ-որ կին պատգամավոր, անունը՝ Ծովինար Վարդանյան, այսօր հերթական անգամ ցույց տվեց իր դաստիարակության ու մակարդակի չափը։ Նա, փորձելով իբրև թե արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, շատ անքաղաքավարի ձևով հեգնեց նրան՝ փորձելով ծաղրել պատգամավորի ազգանունը․ «Իսկ ինչ վերաբերում է տիկին Ստամբուլյան․․․ Ստամբուլ․․․ լավ, է, ոչ մի բան»,-ասաց տիկինն ու հեռացավ ամբիոնից։

Սա ցույց է տալիս ՔՊ-ականների, այդ թվում՝ տիկնանց փողոցային, չկայացած արժեհամակարգը, երբ կարող են ԱԺ ամբիոնից ծաղրել պատգամավորի ազգանունը։ Արցախը թուրքին հանձնած ու Ստամբուլի փոխարեն Հայաստանն ու Արցախը արյան ծով սարքած իշխանության ներկայացուցիչը փորձում է շահարկել կամ հեգնել ընդդիմադիր պատգամավորի կրած Ստամբուլյան ազգանունը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն