ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինա Է ժամանել պլանավորված այցի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Հունվարի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարին փոխադրող ինքնաթիռը վայրԷջք է կատարել Կիեւում, հաղորդել է գործակալությունը: Ուկրաինա այցի ընթացքում պլանավորվել Է Բլինկենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Պետդապարտամենտի ծանուցման համաձայն, Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարը կհավաստի «ԱՄՆ-ի հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն