Կորոնավիրուսի` «Դելտա» կոչվող նոր հիմնամանրէն, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում, արդեն տարածում է գտել աշխարհի 74 երկրում, հայտնում է The Guardian-ը:

Նշվում է, որ կորոնավիրուսի այս տարբերակը շարունակում է արագորեն տարածվել, և մտավախություն կա, որ այն կարող է դառնալ ամբողջ աշխարհում «գերիշխող» տեսակը:

Մինչ օրս «Դելտա»-ով հիվանդացության դեպքեր և բռնկումներ հաստատվել են Չինաստանում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում, Սկանդինավիայում և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում: Գիտնականները հայտնում են, որ այն ավելի վարակիչ է, և կարող է առաջացնել ավելի լուրջ հիվանդություններ:

ԱՄՆ սննդի և դեղերի վարչության սանիտարական տեսչության վարչության սննդի և դեղորայքի որակի հարցերով նախկին կոմիսար Սքոթ Գոթլիբի խոսքով՝ ԱՄՆ-ում, «Դելտա»-ով վարակման դեպքերը կրկնապատկվում են մոտավորապես յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ և կազմում են բոլոր նոր դեպքերի 10 տոկոսը:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա այստեղ դրանք կազմում են նոր դեպքերի ավելի քան 90 տոկոսը:

Չնայած ամբողջ աշխարհի առողջապահական մարմինները նոր հիմնամանրէի տարածման վերաբերյալ տվյալները հավաքագրում են և կիսվում դրանցով, կա մտահոգություն, որ այն զարգացող երկրներում, որոնք չունեն ավելի քիչ հուսալի մշտադիտարկման համակարգ, «Դելտա»-ն կարող է տարածվել ավելի մեծ թափով:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն