Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի` Ժնևում (Շվեյցարիա) կայանալիք  հանդիպումից առաջ Ռուսաստանի ղեկավարը բացառիկ հարցազրույց է տվել ամերիկյան NBC հեռուստաընկերության լրագրող Կիր Սիմոնսին:

Ինչպես նշում է Репортер-ը,զրույցի ընթացքում Ռուսաստանի  ղեկավարը չի կարողացել զսպել իրեն և դիտողություն է արել լրատվամիջոցի ներկայացուցչին՝ ուշադրություն հրավիրելով ամերիկացու սխալ պահվածքի վրա, երբ վերջինիս դուր չեն եկկել Պուտինի շ պատասխանները: Զրույցի ամբողջական տեքստային տարբերակին կարելի է ծանոթանալ Կրեմլի կայքում:

Զրույցի ընթացքում արծարծվել է Ռուսաստանում քաղաքացիներին և կազմակերպություններին օտարերկրյա գործակալների կարգավիճակ շնորհելու թեման: Պուտինը հիշեցրել է, որ համապատասխան օրենքը ԱՄՆ-ում գործում է 1930-ականներից, և դա ոչ մեկին չի անհանգստացնում Արևմուտքում: Ավելին, ամերիկյան նորմատիվ ակտը շատ ավելի խիստ է, քան Ռուսաստանի Դաշնությունում դրա համարժեքը: Այդ պահին լրագրողը, չթողնելով նախագահին ավարտել խոսքը, ընդհատել է նրան ՝ պատրվակով, որ զրուցակիցը շեղվել է թեմայից՝ «մեկնաբանելով այլ երկրների ներքին գործերը»:

«Եթե համբերություն ունենաք և թույլ տաք, որ մինչև վերջ ասեմ այն, ինչ ուզում եմ ասել, ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա: Բայց իմ պատասխանը ձեզ դուր չի գալիս: Դուք չեք ցանկանում, որ ձեզ դիտողները լսեն իմ պատասխանը: Դա է խնդիրը: Դուք փակում եք իմ բերանը: Սա մտքի արտահայտման ազատությու՞ն է, թե՞ մտքի արտահայտման ազատություն է ամերիկյան ձևով»-ասել է Պուտինը:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն