«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը կաջակցի «ՔայլՏեք» ընկերությանը (տեսանյութ)
Ամենայն մանրամասնությամբ ու ոչ մի դետալ բաց չթողնելով «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն ուսումնասիրեց «ՔայլՏեք» ընկերության՝ շուկայում մրցունակ արտադրանքը: Սայլակ-կանգնակները, Էլեկտրական շարժիչներով սայլակներն ու կցորդիչները, որոնք միանում են սայլակներին, մանրակրկիտ մտածված են՝ հաշմանդամություն ունեցող անձանց առողջական խնդիրները լուծելու ու կյանքի որակը բարելավելու համար:
Երվանդ Թարվերդյանը ձեռնարկության աշխատանքին ծանոթացավ նաև արտադրամասում ու «ՔայլՏեք» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Արսենյանի հետ քննարկեց այն բոլոր տարբերակները, որոնք կարող են արտադրանքն ավելի պահանջված դարձնել՝ նույնիսկ արտասահմանում: Երվանդ Թարվերդյանը կֆինանսավորի և կօգնի ձռնարկությանը: Նրա խոսքով՝ պետությունը նույնպես նման ծրագրերը պետք է պահի ուշադրության կենտրոնում, հատկապես՝ եթե կա լավ միտք ու լավ արտադրանք:
Թարվերդյանը խոստացավ կրկին այցելել ու ծանոթանալ արդեն նոր նմուշներին՝ ավելի կատարելագործված ու ավելի օպտիմալ:
Մանրամասները՝ տեսանյութում: