«Սա է այն գինը, որ թուրքերը համաձայնվել են սրանց հետ բանակցել»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն հայ ազգը դեռ պետք է կապիտուլյանտներին շնորհակալ լինի, որ Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ չեն դնում։
Ասում է՝ իշխանությունը հարցականի տակ չի դնում։
Հարցականի տակ չի դնում, բայց դատապարտում չի էլ պահանջում։
Եվ սա է այն գինը, որ թուրքերը համաձայնվել են սրանց հետ բանակցել։
Ազգուրաց եւ թուրքերի ծրագրերին խոնարհ համաձայնվող ռեժիմ եք դուք եւ վերջ«։
168.am