Ինչի՞ համար եք գործարարների և իրավաբանական անձանց համար փորձում անբարենպաստ պայմաններ ստեղծել, մարդիկ երեք տարի պետք է մնան հարկային հետապնդման տակ. Վարդևանյան (տեսանյութ)
Այսօրվա դրությամբ, եթե ցանկացած գործարար, իրավաբանական անձ հայտնվում է հարկայինի հետաքրքրությունների տիրույթում, ապա այդ գործընթացը չի կարող տևել ավելի քան երկու ամիս, նույնիսկ, եթե փորձաքննության կարիք է լինում և այլն։
Այս մասին, անդրադառնալով ՊԵԿ ներկայացուցչի կողմից առաջարկվող «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագծին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Սա հնարավորություն էր տալիս գործարարներին, որ այս պատմությունը երկար չտևի, այսինքն՝ կա՛մ հարկայինը այս երկու ամսում կկարողանար հիմնավորել և ներկայացնել վարչական ակտը, կա՛մ եթե երկամսյա ժամկետը խախտում էր, անձը կարողանում էր այդ վարչական ակտը բողոքարկման միջոցով ստանալ դրական արդյունք։ Հիմա ՊԵԿ-ը ասում է, որ այդ երկու ամիսը չլինի։ Ինչի համար ենք փորձում գործարարների և իրավաբանական անձանց համար անբարենպաստ պայմաններ ստեղծել։ Ավելացրեք փորձագետների թիվը, բայց մի թողեք, որ մարդը իմանա երեք տարի գտնվում է հարկային հետապնդման տակ։
Վարդանյանը նշեց, որ հարկային հետապնդումը կամ ՊԵԿ-ի հետ շփումը չափազանց՝ հատկապես գործարարների համար, բարդ գործընթաց է
Երեք տարին հավերժության էկվիվալենտն է, սա իսկապես հետընթաց է»,- ասաց Վարդանյանը։
Tert.am