Ռոբերտ Քոչարյանը չի բացառում Կարեն Կարապետյանի վերադարձը
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չի բացառում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերադարձը: Այս մասին նա հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Կարեն Կարապետյանի վերադարձը հնարավո՞ր է: Եթե այո, ապա` ի՞նչ կարգավիճակում: «Մենք շփվում ենք նրա հետ, շփվում ենք կանոնավոր կերպով: Ես պարզապես ցավում եմ, որ նա հեռացավ: Կարծում եմ` այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, սխալ էր: Համենայն դեպս, իմ կողմից առաջարկ կլինի»,- ասաց Քոչարյանը: Այսինքն, դուք քննարկո՞ւմ եք դա: «Եկեք դա փակագծերից դուրս թողնենք»,- եղավ պատասխանը: