Եթե Ադրբեջանը մերժի Հայաստանի առաջարկները՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ, պետք է շարունակել աշխատանքը՝ դիվանագիտական ու քաղաքական միջոցներով խնդրին լուծում գտնելու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորանը։

«Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել համապարփակ խաղաղության այդ պայմանագիրը։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում։ Գիտեք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ու քաղաքական գործիքակազմի միջոցով փորձենք հիմնախնդրին լուծում գտնել։ Կան նաև բազմաթիվ այլ հարցեր՝ ապաշրջափակումը, սահմանազատումն ու սահմանագծումը, այդ հարցերին լուծում գտնելով՝ խաղաղության պայմանագրի հիմքեր կստեղծենք։ Եվ սրանով կփորձենք առաջ գնալ։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի», ասաց նա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն