Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության սցենարը կտարբերվի
Պեկինում փետրվարի չորսին մեկնարկելիք մեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը զգալիորեն տարբերվելու է 2008թ. ամառային մարզահանդեսի սցենարից: Այն կարտացոլի ներկա ժամանակները: Այս մասին ասել է արարողության ռեժիսոր Չժան Յիմուն։
Բացման արարողությունը տեղի կունենա Ազգային մարզադաշտում, որտեղ տրվել է 2008թ. ամառայինի մեկնարկը, որը ղեկավարել է նույն Չժան Յիմուն:
Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և գրեթե ամեն ինչ պատրաստ է 100%-ով,- հայտնել է խաղերի հեռարձակման ծառայության ղեկավար և օլիմպիական ալիքի ծառայությունների գործադիր տնօրեն Յաննիս Էքզարխոսը։
Խաղերի մեկնարկին մնացել է 15 օր:
hy.armradio.am