ԿԺԴՀ-ն համաներում է հայտարարել Կիմ Իր Սենի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ
ԿԺԴՀ-ն համաներում է հայտարարել երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 110-ամյակի եւ նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՀԳ):
Համաներման մասին որոշումն ընդունվել Է ԿԺԴՀ-ի Գերագույն ազգային ժողովի (ԳԱԺ) նախագահի կողմից: Այն ուժի մեջ կմտնի հունվարի 30-ից:
«ԿԺԴՀ-ի նախարարների կաբինետը եւ լիազոր մարմինները պետք Է գործնական միջոցներ ձեռնարկեն այն անձանց հանգիստ կյանքը եւ աշխատանքը կազմակերպելու համար, որոնք ազատ են արձակվելու»,-հաղորդել է ԿՀԳ-ն:
Կիմ Իր Իրի ծնունդը նշվում է փետրվարի 16-ին այն դեպքում, երբ Կիմ Իր Սենի ծննդյան օրն ապրիլի 15-ն է:
Վերջին անգամ ԿԺԴՀ-ում համաներում Է հայտարարվել 2020 թվականի օգոստոսին՝ Կորեայի աշխատանքային կուսակցության հիմնադրման 75-ամյակի նախաշեմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Tert.am