4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի հարավում
4,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Իտալիայի Կալաբրիայի հարավային մարզի արեւմտյան ափին: Ինչպես հունվարի 20-ին հայտնել է ANSA գործակալությունը, մարդանց տարհանել են տեղական շատ դպրոցներից եւ հասարակական հիմնարկություններից, սակայն տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։
Ստորգետնյա ցնցումն զգացել են շատ բնակավայրերում: Ահաբեկված մարդիկ տներից դուրս են եկել փողոցներ:
Երկրաֆիզիկայի եւ հրաբախագիտության ազգայն ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի օջախն ընած է եղել 10 կիոմետր խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am