ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները քննարկման են ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանին ճանաչել որպես Դոնբասում ահաբեկչությունը հովանավորող պետության։ Փաստաթուղթը հրապարակել է The Washington Post-ը։

Փաստաթուղթը նաև պատժամիջոցներ է նախատեսում բարձրաստիճան պաշտոնյաների և խոշոր գործարարների նկատմամբ։ Դրանց թվում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինը:

Առաջարկվող պատժամիջոցների ցուցակում, բացի այլ հայտնի ռուսաստանցիներից, ընդգրկվել են նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հայտնի հայ գործարար Ռուբեն Վարդանյանը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն