Սուտ է, թե, իբր, հայ–թուրքական ներկա շփումներն ընթանում են առանց նախապայմանների։ Նիկոլ Փաշինյանը գործնականում բավարարել է թուրք–ադրբեջանական նախապայմանները։ Դա է պատճառը, որ Թուրքիան էլ է հայտարարում, որ ինքն էլ է կողմ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, քանզի ստացել է իր ուզածը և հիմա բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» համար։ 

Նիկոլ Փաշինյանն ինչպես որ արհավիրք բերեց Արցախի հարցում, հիմա նույն վտանգի առաջ է կանգնեցրել Հայաստանը։ Նախկինում նա Ալիևին էր հռչակում կառուցողական, հիմա՝ Էրդողանին։ Հետևանքները դժվար չէ կռահել։

Այս իշխանությունները սպառնալիք են մեր պետականությանը և հանրային լայն համախմբման միջոցով պետք է հեռացնել նրանց։ Ինքս ամեն ջանք ներդնելու եմ այդ ուղղությամբ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն