Գանայում բեռնատարի պայթյունից զոհվել է առնվազն 17 մարդ. կա շուրջ 60 վիրավոր
Առնվազն 17 մարդ է զոհվել Գանայի արևմտյան շրջանում բեռնատարի պայթյունի հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հանքարդյունաբերության համար նախատեսված պայթուցիկ նյութեր տեղափոխող մեքենան բախվել է մոտոցիկլետին։
Պայթյունի գոտում մասամբ ավերվել են տներ և ենթակառուցվածքներ։ Հաղորդվում է շուրջ 60 վիրավորի մասին:
Tert.am