Գրոհայինները հարձակվել են սիրիական բանտի վրա
ԻՊ գրոհայինները հարձակվել են սիրիական Ալ-Հասակա քաղաքում գտնվող Գվայրան բանտի վրա, փորձելով ազատել այնտեղ պահվող ԻՊ գրոհայիններին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ահաբեկիչները կարողացել են թափանցել բանտի հարակից շրջաններ, մարտի բռնվել բանտի ներքին անվտանգությունն ապահովող զինվորականների հետ։ Սիրիական դեմոկրատական ուժերի բանակից տեղեկացրել են, որ ահաբեկիչ բանտարկյալների փախուստի փորձը կանխվել է։
Որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, բանտարկյալների մի քանիսը սպանվել են, երբ փորձել են ապստամբություն բարձրացնել ու փախուստի դիմել, սակայն որոշներ էլ այնուամենայնիվ կարողացել են դիմել փախուստի։ Տեղի բնակիչները հայտնել են լրատվամիջոցին, որ միջադեպից հետո նկատել են, որ բանտի վրա պտտվում է ամերիկյան ուղղաթիռ։
Hraparak.am