Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ. Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Յենչայի հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Ինչպես նշվում է odkb-csto.org կայքում, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում, Ստանիսլավ Զասի խոսքով, իրավիճակը մնում է համեմատաբար կայուն՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների։
Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ, նշել է Զասը։
Tert.am